Լրահոս

05.04.2012 13:21


Վահագն Խաչատրյան. «ՀՀԿ–ն ինքն իրեն խաբում է»

Վահագն Խաչատրյան. «ՀՀԿ–ն ինքն իրեն խաբում է»

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով ՀՀԿ–ի ներկայացրած թվերին, թե ՀՀԿ–ն բազմաթիվ անդամներ և համակիրներ ունի, ասել է.

–Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների խոսքերին, ես երբևէ դրանք լուրջ չեմ ընդունել։ Եթե իրենց կուսակցության անդամագրումը կատարվում է այնպես, ինչպես հիմա, երբ հիմնարկությունների վրա իջեցվում է քանակություն, որ այսքան մարդ հանրապետականացնեն, այդ դեպքում ի՞նչ է նշանակում կուսակցության անդամ լինելը։ Մարդը պետք է ազատ լինի, մարդուն պետք է հարգել։ Հանրապետական կուսակցությունում մարդու հանդեպ հարգանք չկա. կարող են ասել՝ ունենք 600 հազ կամ 800 հազ, միևնույն է, ռեալ կյանքում իրենք այդքան ձայն չունեն։

Վահագն Խաչատրյանն ասել է, որ նույն Հանրապետականի անդամները դժգոհ են ԱԺ Հանրապետական խմբակցության գործունեությունից, կառավարության գործունեությունից։

Շարունակելով իր խոսքը՝ Վահագն Խաչատրյանը նկատել է, որ Հանրապետականը 2007 և 2008 թթ. տվել է խոստումներ, որոնք իրականություն չեն դարձել և չեն էլ դառնա.

–Նորմալ, իրենց հարգող մարդիկ այդ ծրագիրը չկատարելուց հետո պետք է հրաժարական տային, բայց իրենք դա փորձում են մոռացության տալ։

Եզրափակելով խոսքը՝ Վահագն Խաչատրյանն ասել է.

–Այնպես որ, իրենք դա անում են ավելի շատ իրենց համոզելու նպատակով, այն էլ այն հանրապետականները, որոնք կաբինետներում են նստած՝ վերևներում. ներքևներում եթե իսկապես հանրապետական կա, ես չգիտեմ էլ՝ դա ինչ է իրենց համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը