Արտագաղթին զուգահեռ բարձրանում են ապրանքների գները
Վերջին շրջանում Գյումրիի ոչ պարենային շուկայում նկատվում է ապրանքների գների բարձրացում, որն առևտրականները բացատրում են ԱՄՆ դոլարի՝ դրամի նկատմամբ արժեվորմամբ, այլ ոչ թե առաջարկի ավելացմամբ: Առևտրականներն արձանագրում են, որ պահանջարկը զգալիորեն նվազել է, որը հիմնականում պայմանավորված է վճարողունակ քաղաքացիների թվի նվազմամբ: Շորերի և կոշիկի առևտրով զբաղվող Արտյուշա Մկրտչյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ առևտրի ծավալները զգալիորեն կրճատվել են՝ պայմանավորված արտագաղթով.
–Այն մարդիկ, ովքեր նորմալ առևտուր էին անում, հիմա չկան.բոլորը թողել գնացել են եվրոպաներ ու ռուսաստաններ: Մնացել են մարդիկ, ովքեր քիչ վճարունակ են կամ ընդհանրապես վճարունակ չեն: Այդ պատճառով էլ փողի ծավալը նվազում է, ինչնազդում է մեր գործիվրա։
Առևտրականների կարծիքով դոլարի կուրսի փոփոխությունն այս պայմաններում ազդում է ապրանքների գների վրա, իսկ այդ հանգամանքը ձեռնտու չէ իրենց, քանի որ բնակչությունն ավելի քիչ ծավալների առևտուր է անում։
–Ժամերով կանգնեք նայեք. գնորդ գրեթե չկա, մինչև ժամը 5-ը կարող է մի պայուսակ կամ մի երեխայի շոր վաճառես ու վերջ,–ասել է Գյումրու շուկայում առևտրով զբաղվող Գևորգ Մուրադյանը:
Նշենք նաև, որ Գյումրու շուկայում անհամեմատ ավելացել են փակ դռներով տաղավարները:
Արտագաղթին զուգահեռ բարձրանում են ապրանքների գները
Վերջին շրջանում Գյումրիի ոչ պարենային շուկայում նկատվում է ապրանքների գների բարձրացում, որն առևտրականները բացատրում են ԱՄՆ դոլարի՝ դրամի նկատմամբ արժեվորմամբ, այլ ոչ թե առաջարկի ավելացմամբ: Առևտրականներն արձանագրում են, որ պահանջարկը զգալիորեն նվազել է, որը հիմնականում պայմանավորված է վճարողունակ քաղաքացիների թվի նվազմամբ: Շորերի և կոշիկի առևտրով զբաղվող Արտյուշա Մկրտչյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ առևտրի ծավալները զգալիորեն կրճատվել են՝ պայմանավորված արտագաղթով.
–Այն մարդիկ, ովքեր նորմալ առևտուր էին անում, հիմա չկան. բոլորը թողել գնացել են եվրոպաներ ու ռուսաստաններ: Մնացել են մարդիկ, ովքեր քիչ վճարունակ են կամ ընդհանրապես վճարունակ չեն: Այդ պատճառով էլ փողի ծավալը նվազում է, ինչն ազդում է մեր գործի վրա։
Առևտրականների կարծիքով դոլարի կուրսի փոփոխությունն այս պայմաններում ազդում է ապրանքների գների վրա, իսկ այդ հանգամանքը ձեռնտու չէ իրենց, քանի որ բնակչությունն ավելի քիչ ծավալների առևտուր է անում։
–Ժամերով կանգնեք նայեք. գնորդ գրեթե չկա, մինչև ժամը 5-ը կարող է մի պայուսակ կամ մի երեխայի շոր վաճառես ու վերջ,–ասել է Գյումրու շուկայում առևտրով զբաղվող Գևորգ Մուրադյանը:
Նշենք նաև, որ Գյումրու շուկայում անհամեմատ ավելացել են փակ դռներով տաղավարները:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի