Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ արդար ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսըլուրջ հաջողություն կարձանագրի.
-Հասարակության շրջանում անցկացրած ՀԱԿ-ի մոնիտորինգը ցույց է տալիս, որ եթե ընտրություններն արդար անցնեն, ապա ՀԱԿ-ը կհաղթահարի 40 տոկոսանոց շեմը և կկազմի մեծամասնություն։
Անդրադառնալով վերջերս շատացած համայնքային ծեծկռտուքներին, հատկապես ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ իրեն ուրախացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը.
ՀԱԿ–ը կհաղթահարի՞ 40 տոկոսանոց շեմը

-Այն դիրքորոշումը, որ ունի Բարգավաճ Հայաստանը, ուրախացնում է մի բանով, որ մարդիկ գոնե ասում են՝ բերեք այս անգամ արդար ընտրություն անենք: Ես չգիտեմ, թե նրանք, ի վերջո, ի՞նչ դիրք կգրավեն։ Համենայն դեպս, ասում են՝ բերեք գոնե այս անգամ Երևանում թափանցիկ և ազատ ընտրություն անցկացնենք:
Նա նաև նշել է, որ իրենց ձայները պահելու համար ՀԱԿ-ը ամեն ինչ անելու է և ընտրությունների վերջնական գնահատականը կտա մայիսի 31-ի գիշերը։