Լրահոս

19.05.2009 16:09


Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին ձևակա՞ն է քվեարկում

Ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո) լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում երգարվեստն աղավաղել են, և ով ցանականա՝ երգիչ կդառնա։ Նա պնդել է, որ  ավելի խոր է պետք դիտարկել խնդիրները՝ օրինակ բերելով Ազգային երաժշտական մրցանակաբաշխության տեղերի բաշխումը։

-Կանչում են մեր նման մի քանի տասնյակ վախկոտ մտավորականների, հավաքվում են,  արդեն «գալոչկա» դրած քվեաթերթիկները տալիս են ու չեն ասում, թե ինչ է լինելու հետո։ Զարմանալի բաներ են տեղի ունենում։ Այս տարի էլ այդ հարցերը լուծում էր ոչ միայն Հանրային հեռուստատեսությունը, այլ նաև Մշակույթի նախարարությունը,-ասել է Արմեն Թութունջյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը