Լրահոս

05.04.2012 10:34


ՀՊԱԿ. «Դատախազական աշխատանքային խմբի անգործության մասին»

ՀՊԱԿ. «Դատախազական աշխատանքային խմբի անգործության  մասին»

Այսօր, ոչ  թե  ծիծաղ, այլ  խիստ  մտահոգության տեղիք  է տալիս  Գլխավոր դատախազության   գործունեությունը, որն  իբր  պետք  է  ապահովեր  ընտրությունների    «ազատ  և արդար» անցկացումը:

Տպավորություն  է  ստեղծվում, որ  Գլխավոր դատախազությունը, մեղմ ասած,  ոչ  միայն  չի  կարողանում  կատարել  իր  պարտականությունները  գործածվող  ԸՕ-ի  1-ին  հոդվածի  2-րդ մասի պահանջների  համաձայն, այլև՝  ի  դեմս  իր  նորաստեղծ  աշխատանքային  խմբի, անթաքույց չի տիրապետում  ո՛չ    ԸՕ-ին, և՛  ո՛չ  էլ՝ Քր.դատ. օրենսգրքին /Հ.Գ./: 

         Ամեն  դեպքում, Աշխատանքային  խմբի  առաջին  քայլերը  հիշեցնում  են  նաև  Գլխավոր  դատախազության  գործունեությունը  նախորդ ընտրություններում՝ նույն  ձևականությունը  և  անգործությունը, դեռ  մի  բան  էլ ավելի՝ նմանվում  է  հաղորդումների  վերահասցեագրման  կենտրոնի:

Ավելին, մի՞թե  հարիր  է  երկրի  Գլխավոր  դատախազությանը  առանց իրավական հիմնավորումների  գործողություններ  կատարել  և փաստաթղթեր  հրապարակել: Էլ  ինչպե՞ս  պետք  է  ուրիշներից  օրինականություն  պահանջի...այն  էլ՝ «ազատ  ու  արդար»:

    Հայաստանի   Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/                          

Հ.Գ.  Աշխատանքային  խմբի  կողմից հրապարակված, գրեթե  բոլոր  փաստաթղթերում  բացակայում են  խմբի  գործողությունների  իրավական  հիմնավորումները։ Օրինակ՝ ինչու՞  է  մեր  23  հաղորդումը  դարձել  1  հաղորդում, այն  էլ  մինչև   ԿԸՀ  է  հասել, դարձել  է  դիմում.  ո՞ր  իրավական ակտի  հիմքով  է  Գլխավոր դատախազությունը  դարձել  ԿԸՀ-ի  վերադասը  և հաղորդումներն  ուղարկում  է  ԿԸՀ-ին, մակագրությամբ՝ «արդյունքների  մասին  հայտնել  դիմողին»,

-ինչպե՞ս  է պատահել, «հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու» նորմը  վերափոխվել  է  «հաղորդումն  ուղարկվել  է քննարկման ըստ  պատկանելիության» նորմի...

  1. Աշխատանքային  խումբը՝

-  զանգվածային ձևով  քննության չի  առնում  ԸՕ-ի  18-րդ  հոդվածի  1-ին մասով  սահմանված  քարոզչության  ընթացքում  իրականացվող  ապօրինությունների  մասին հաղորդումները  համաձայն  Քր.օր. 149-րդ  հոդվածի  պահանջների, այդ  թվում, գտնում  է որ պետական միջոցների  օգտագործումը  Վարչապետի  կողմից հօգուտ կուսակցական շահերի՝ պաշտոնական դիրքի չարաշահում, այն  է՝ հանցագործություն  չէ:

- քննության  է առնում   հաղորդումներ, որոնք  ընդհանրապես  առնչություն  չունեն հանցագործության հետ, ավելին, թույլատրված  են  ԸՕ-ի  պահանջներով, մասնավորապես, այս  այս  ժամանակահատվածում  դրամ, սննդամթերք  կամ  ապրանքներ  բաժանելը /տե՛ս ԸՕ 18-րդ հոդվածի  7-րդ մաս/,

- քննության  է  առնում  հաղորդումներ  ընտրական ցուցակների  խնդիրներով, որոնց  լուծումը  կարգավորված  է  ԸՕ-ով:

3. Աշխատանքային  խումբը, խախտելով  Քր.Դատ.Օր.  պահանջները, հաղորդումների  վերաբերյալ     համապատասխան  որոշումներ  չի կայացնում, վերածելով  իրեն  սովորական  փոստատարի  և  այլն:

Այս խորագրի վերջին նյութերը