Լրահոս

05.04.2012 09:51


Վարչական դատարանը մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

Վարչական դատարանը մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի

 2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել և չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները:

Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը:

Խաչատուր Սուքիասյանի մամլո պատասխանատու

Այս խորագրի վերջին նյութերը