Մանվել Սարգսյան . «Գողացված սեփականությունը նման ձևով չի լինի պաշտպանել»
Մանվել Սարգսյան. «Գողացված սեփականությունը նման ձևով չի լինի պաշտպանել, ոնց կարելի է անօրինական սեփականությունը ոստիկաններին կանգնեցնել, դնել բազրիքներ և պաշտպանել: Մենք երբ որ մի բան ասում ենք, ասում ենք բաց, ոչ մի թաքցնելու բան չունենք և անում ենք, բայց ես զգում եմ, որ մեր հարգելի ոստիկանությունը շատ ավելի վտանագավոր է այսօր այս գործունեությամբ: Որովհետև մենք մի անգամ չտեսանք, որ ոստիկանները ասեն մի բան ու անեն: Դուք ասել եք` անօրինականություն է անցնել բազրիքը, մենք չտեսանք, որ մեզ ներկայացվել է մեղադրանք, ուղակի տեսանք մի շոու, որն իսկապես անհասկանալի է»։
Անդրեաս Ղուկասյան. «Մենք տեսանք, որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում անձեռնամխելի է: Մենք խնդիր ունենք դա այսօր ապացուցել մեր հասարակությանը և այն ինչ այստեղ կատարվեց, դա վկայում է, որ այն մարդը, որ օրենք է պաշտպանում, չենթարկվեց որևէ պատժի: Հետևաբար սա ևս մի անգամ վկայում է, որ սա անօրինական մի երևույթ է, որ եթե իշխանությունները շարունակեն այսպես պահպանել, ստանալու են մեր երկրում մեծ շարժում, և շարժում ոչ թե բուտիների դեմ, այլ այն համակարգի դեմ, որը երկրում չի կարող օրենք պահպանել: Եվ որը դրդում է մեր հարգելի ոստիկանությանը պահպանել մի անօրինական երևույթ` տհաճ իրադրության մեջ հայտնվելով ամբողջ հասարակության առաջ»։
Սարո Սարոյան. "Մենք ոստիկանության հանդեպ որևէ խնդիր չունենք: Երբ ոստիկանները Անդրեաս Ղուկասյանի հետ զրուցում էին, նրանք մի խնդիր բարձրացրեցին, որ իբրև երիտասարդները վատ վերաբերմունք են ցուցաբերում ոստիկանների հանդեպ: Դուք ինքներդ ձեզ հարց տվեք. ինչի՞ց է, որովհետև վստահություն չկա ձեր հանդեպ, որովհետև դուք օրենքը չեք պաշտպանում: Եթե հասարակությունը տեսնի որ դուք օրենք եք պաշտպանում, վստահություն կունենա: Մելքոնյանն ասաց, որ եթե ցանկապատը անցնենք, մեզ կձեռբակալեն: Փաստ է, որ չձերբակալեցին: Խոսքի կատարման հարցում դուք վստահություն նույնպես չունեք: Ես հասկանում եմ երիտասարդներին, եթե մինչ այդ գրոշի արժեք ուներ վստահությունը, հիմա տեսնում եմ, որ այդ գրոշն էլ չկա":
Տիգրան Խզմալյան. «Ձեր առջև հիմա, հանձինս այս երիտասարդների և ի դեմս մեզ` կանգնած է Հայաստանի Հանրապետության իրական վերնախավը: Մենք` փաստաբաններ, արվեստագետներ, քաղաքագետներ, գործում ենք օրենքի խիստ սահմաններում: Դուք ասում եք շոու՞, շոուն դուք եք սարքում, որ բերում եք 10 հոգու կամ 20 հոգու դեմ երեքհարյուր ոստիկան, դա է շոուն, եթե չեք ուզում շոու, մի բերեք ոստիկաններ… Ես զգուշացնում եմ ձեզ այդ ապագայի անունից, որովհետև մենք այստեղ պաշտպանում ենք մեր պետականությունը, իսկ դուք ոչ թէ բուտիկներ եք պաշտպանում, այլ պաշտպանում եք այն կործանումը, ուր տանում են մեր երկիրը, պետությունը և այդքան արյունով ձեռք բերված պետականությունը: նայեք` ով է մեր կողմը, և ով է` ձեր կողմը: Ֆեյսբուք մի նայեք, facecontrol արեք, նայեք այդ երիտասարդների դեմքերին, և դուք կհասկանաք` որտեղ է Հայաստանը»։
Մաշտոցի այգուպաշտպանության քաղաքացիական ակտիվիստներ