Ինչպե՞ս է հնարավոր 1 բնակարանում հաշվառել 101 քաղաքացիների
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի կողմից ապրիլի 3-ին հայտարարություն է տարածվել՝ «Մեզ հիմարի տեղ մի դրեք» վերտառությամբ: Հարցի հետ առնչվող՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 35 շենքի 11 բնակարանում հաշվառված անձանց վերաբերյալ ոստիկանության տարածած պարզաբանման շուրջ տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով կրկին պարզաբանումներ ենք տալիս` ըստ նշված հրապարակման հարցադրումների հաջորդականության:
1. Ինչո՞ւ էր հարկավոր մեկ բնակարանում հաշվառել 101 մարդու: Արդյոք հաշվառում իրականացնող ոստիկաններին դա տարօրինակ չէ՞ր թվացել:
Ի տարբերություն հոդվածագրի նշած օրինակի՝ 101 քաղաքացիների հաշվառումը պետության և երրորդ անձանց համար իրավաբանական պարտավորություններ չի առաջացրել: Գործող օրենսդրությամբ՝ բնակելի տարածության սեփականատիրոջ իրավունքն է իր հասցեում հաշվառել այնքան մարդու, որքան ցանկանում է: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Քանի դեռ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով բնակելի տարածության սեփականատիրոջ համար հաշվառման սահմանափակումներ չեն նախատեսվել, ոստիկանությունը իրավասու չէ արգելելու հաշվառման գործողությունները:
2. Ինչպե՞ս պատահեց, որ արտերկրում բնակվող բնակարանի տերը մեկ օրում որոշեց, որ «այլեւս չի ցանկանում հաշվառման մեջ թողնել հիշյալ 100 քաղաքացիներին»:
Քանի որ փաստը ստացել էր հասարակական հնչեղություն և շրջանառության մեջ էին դրվել որոշ մեկնաբանություններ, սեփականատերը ցանկություն էր հայտնել այդ անձանց հանել հաշվառումից:
3. Ի՞նչ եղավ այդ 100 մարդու հետագա ճակատագիրը:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր բնակչին պարտավորեցնում է ռեգիստրը վարող մարմնին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Եթե հաշվառումից հանված ՀՀ քաղաքացիները չեն կատարում օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, ապա կրում են ոչ իրավաչափ անգործության հետևանքով անբարենպաստ հետևանքների առաջացման հնարավորության ռիսկը: Եթե քաղաքացու սուբյեկտիվ իրավունքների իրացումը հնարավոր է միայն բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու պայմաններում, ապա քաղաքացիները պարտավոր են կրկին անգամ հաշվառման կանգնել ռեգիստրում;
Ընտրելու սահմանադրական իրավունքը իրացնելու համար հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ անձնագրային ծառայություն են ներկայացնում դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:
Ավելացնենք նաև, որ փաստի առթիվ կատարվում է քննություն:
Ինչպե՞ս է հնարավոր 1 բնակարանում հաշվառել 101 քաղաքացիների
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի կողմից ապրիլի 3-ին հայտարարություն է տարածվել՝ «Մեզ հիմարի տեղ մի դրեք» վերտառությամբ: Հարցի հետ առնչվող՝ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 35 շենքի 11 բնակարանում հաշվառված անձանց վերաբերյալ ոստիկանության տարածած պարզաբանման շուրջ տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով կրկին պարզաբանումներ ենք տալիս` ըստ նշված հրապարակման հարցադրումների հաջորդականության:
1. Ինչո՞ւ էր հարկավոր մեկ բնակարանում հաշվառել 101 մարդու: Արդյոք հաշվառում իրականացնող ոստիկաններին դա տարօրինակ չէ՞ր թվացել:
Ի տարբերություն հոդվածագրի նշած օրինակի՝ 101 քաղաքացիների հաշվառումը պետության և երրորդ անձանց համար իրավաբանական պարտավորություններ չի առաջացրել: Գործող օրենսդրությամբ՝ բնակելի տարածության սեփականատիրոջ իրավունքն է իր հասցեում հաշվառել այնքան մարդու, որքան ցանկանում է: ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Քանի դեռ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով բնակելի տարածության սեփականատիրոջ համար հաշվառման սահմանափակումներ չեն նախատեսվել, ոստիկանությունը իրավասու չէ արգելելու հաշվառման գործողությունները:
2. Ինչպե՞ս պատահեց, որ արտերկրում բնակվող բնակարանի տերը մեկ օրում որոշեց, որ «այլեւս չի ցանկանում հաշվառման մեջ թողնել հիշյալ 100 քաղաքացիներին»:
Քանի որ փաստը ստացել էր հասարակական հնչեղություն և շրջանառության մեջ էին դրվել որոշ մեկնաբանություններ, սեփականատերը ցանկություն էր հայտնել այդ անձանց հանել հաշվառումից:
3. Ի՞նչ եղավ այդ 100 մարդու հետագա ճակատագիրը:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր բնակչին պարտավորեցնում է ռեգիստրը վարող մարմնին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Եթե հաշվառումից հանված ՀՀ քաղաքացիները չեն կատարում օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, ապա կրում են ոչ իրավաչափ անգործության հետևանքով անբարենպաստ հետևանքների առաջացման հնարավորության ռիսկը: Եթե քաղաքացու սուբյեկտիվ իրավունքների իրացումը հնարավոր է միայն բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու պայմաններում, ապա քաղաքացիները պարտավոր են կրկին անգամ հաշվառման կանգնել ռեգիստրում;
Ընտրելու սահմանադրական իրավունքը իրացնելու համար հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ անձնագրային ծառայություն են ներկայացնում դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:
Ավելացնենք նաև, որ փաստի առթիվ կատարվում է քննություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ