Լրահոս

04.04.2012 17:47


Արտեմ Հարությունյան. «Ազգային ժողովը ազգի հավաքական խիղճն է»

Արտեմ Հարությունյան. «Ազգային ժողովը ազգի հավաքական խիղճն է»

Այսօրվա ասուլիսին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը խոսել է ներքաղաքական նախընտրական զարգացումների մասին։ Բանաստեղծը վերջերս է վերադարձել ԱՄՆ–ից և նշել է, որ Հայաստանը գտել է գրեթե անփոփոխ։

Արտեմ Հարությունյանի խոսքով՝ Ամերիկայի հայությունը նույնպես շատ դժգոհ է, որ քաղաքական ռեֆորմները արագ չեն ընթանում, և Հայաստանը չի կարողանում հասնել այն բարձրությանը, ինչին սպասում են։

Խոսելով Ազգային Ժողովի ընտրությունների մասին, Արտեմ Հարությունյաը դժգոհություն հայտնեց այն բանից, որ խորհրդարան են փորձում ներթափանցել «կրիմինալ գոնչո գլուխ մարդիկ»։ Բանաստեղծը հիշեցրեց, որ ԱԺ–ն ազգի հավաքական խիղճն է։ Հարությունյանը անդրադարձավ նաև որոշ կուսակցությունների համամասնական ցուցակներում տեղ գրտած երգիչներին, երաժիշտներին և այլն՝ նկատելով որ այդ ամենի մեջ «թամաշայի բան կա»։ Նրանցից ոմանց բանաստեղծը համեմատեց Չիչոլինոների հետ՝ պարզաբանելով, որ Չիչոլինան Իտալիայի խորհրդարան անցած պոռնո աստղ է։

Միաժամանակ բանախոսն ասաց, որ դեմ չէ տեսնել գրողներին կուսակցությունների ցուցակներում։ Բանաստեղծը ինքն էլ դեմ չէ կուսակցության ցուցակով խորհրդարան անցնելուն։

Այս խորագրի վերջին նյութերը