Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ոմանք կարող են «թնդանոթի միս» դառնալ
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը,«7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով նախընտրական քարոզարշավին և Աջափնյակ համայնքում տեղի ունեցած հակամարտությանը, ասել է.
-Գնահատականս բացասական է։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները խիստ թերի են աշխատում այս ուղղությամբ:Հակառակ պարագայումчայն, ինչ ակնհայտ էր, վաղուց պետք է բացահայտված լիներ։ Ինչ վերաբերում է նրանց միջև տեղի ունեցած հակամարտությանը, ապա այն ինձ հուզում է՝ որպես քրեական դաշտում տեղավորվող երևույթ։ Ինձ չի հուզում՝ որպես քաղաքական երևույթ, որովհետև կոալիցիոն գործընկերների միջև տեղի ունեցող այդ հակամարտությունը, կարծում եմ, ընդամենը նախընտրական հերթական տեխնոլոգիաներից է։ Մայիսի 31-ից հետո այն իր լուծումը ստանալու է։ Հարցն ընդամենը այն է՝ ՀՀԿ-ն ինքնուրո՞ւյն կձևավորի ավագանու մեծամասնությունը, թե՞՝ ԲՀԿ-ի հետ միասին։
Արմեն Մարտիրոսյանն ասել է նաև, թե ցավում է, որ այդ հակամարտությունների մեջ ներքաշված անձինք չեն պատկերացնում, որ իրենք ընդամենը օգտագործվում են որպես «թնդանոթի միս».
-Քանի որ հունիսի 1-ին քաղաքական փոփոխություն չի լինելու, այդ բոլոր տարաձայնություններն անմիջապես հարթվելու են։ Եթե նայում ենք, թե ովքեր են հակամարտող կողմերը և ինչ անուններ ունեն, ապա սա ցույց է տալիս, որ նաև կռիվ է գնում համայնքի կամ փողոցի շրջանակում, թե ով է ավելի «ծանրակշիռ» հեղինակություն։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ոմանք կարող են «թնդանոթի միս» դառնալ
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «7օր»-ի հետ զրույցում գնահատական տալով նախընտրական քարոզարշավին և Աջափնյակ համայնքում տեղի ունեցած հակամարտությանը, ասել է.
-Գնահատականս բացասական է։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները խիստ թերի են աշխատում այս ուղղությամբ: Հակառակ պարագայումч այն, ինչ ակնհայտ էր, վաղուց պետք է բացահայտված լիներ։ Ինչ վերաբերում է նրանց միջև տեղի ունեցած հակամարտությանը, ապա այն ինձ հուզում է՝ որպես քրեական դաշտում տեղավորվող երևույթ։ Ինձ չի հուզում՝ որպես քաղաքական երևույթ, որովհետև կոալիցիոն գործընկերների միջև տեղի ունեցող այդ հակամարտությունը, կարծում եմ, ընդամենը նախընտրական հերթական տեխնոլոգիաներից է։ Մայիսի 31-ից հետո այն իր լուծումը ստանալու է։ Հարցն ընդամենը այն է՝ ՀՀԿ-ն ինքնուրո՞ւյն կձևավորի ավագանու մեծամասնությունը, թե՞՝ ԲՀԿ-ի հետ միասին։