Լրահոս

04.04.2012 20:09


Ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «ՀԿԵ» ՓԲԸ գնացքների չվացուցակի վրա

Ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «ՀԿԵ» ՓԲԸ գնացքների չվացուցակի վրա
Ջաջուռ-Մայիսյան հատվածում ընթացող ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքների չվացուցակի վրա: Ներկա պահին ընկերության բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց որևէ ուշացման:

Նշենք, որ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն մի քանի օր Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում  իրականացնում է ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Պայթեցման եղանակով չեզոքացվել է նոր ձնահյուսի (ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ) առաջացման վտանգը:

Այս խորագրի վերջին նյութերը