Լրահոս

04.04.2012 14:59


Կառուցվեց նոր ջրագիծ

Կառուցվեց նոր ջրագիծ

Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերին ջուր մատակարարող խողովակաշարը, որը սկիզբ էր առնում “Գառնի-Երևան” մայրուղային ջրատարից, կառուցվել էր տասնամյակներ առաջ և գտնվում էր տեխնիկապես անմխիթար վիճակում: Վթարներն այստեղ շարունակական էին, ինչը ոչ միայն ջրի կորուստ էր առաջացնում, այլև վտանգում ջրի որակը:

            Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, “Երևան Ջուր” ՓԲԸ որոշում էր կայացրել նոր խողովակաշարի կառուցման վերաբերյալ` 13,7 մլն դրամ ընդհանուր արժեքով: Հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել “Շինմաստեր” ՍՊԸ-ն, որին և հանձնարարվել էր կառուցել 240 մետր երկարությամբ 315մմ տրամագիծ ունեցող նոր խողովակաշար պոլիէթիլենից:

            Ինչպես տեղեկացրեց ընկերության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմեն Մովսիսյանը, այդ ընթացքում որոշակի դժվարություններ են առաջացել, կապված բարդ տեղանքի /ջրատարն անցնում է ձորով/ և եղանակային պայմանների հետ: Ի վերջո, օգտվելով վերջին բարենպաստ օրերից, “Շինմաստերը” կարողացել է աշխատանքներում ներգրավվել համապատասխան տեխնիկա և ապրիլի 4-ին ավարտել նորակառույց խողովակաշարի միացման աշխատանքները, մի կողմից` “Գառնի-Երևան” մայրուղային ջրատարին, մյուսից` Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի ներքին ցանցին:

  «Երևան Ջուր» ՓԲԸ  Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը