Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տադիչը հրաժարական է տվել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու նպատակով, որոնք նշանակված են մայիսի 6–ին՝ խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների հետ միաժամանակ։
Տադիչի խոսքերով՝ ինքը որոշել է ժամանակից շուտ թողնել պաշտոնը, որպեսզի ընտրությունների միջոցով բնակչությունը հավանություն տա իր առաջարկած բարեփոխումների փաթեթին։
Տադիչի հիմնական մրցակից է համարվում «Սերբական առաջադիմական կուսակցության» առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը։ Քաղաքագետների կարծիքով, հրաժարական տալով, Տադիչը հույս ունի օգնել իր ղեկավարած «Ժողովրդավարական կուսակցությանը»՝ հաջողության հասնելու խորհրդարանական ընտրություններում։ Համաձայն վերջին սոցհարցումների՝ Տադիչի կուսակցությունը զիջում է «Սերբական առաջադիմական կուսակցությանը»։
Սերբիայի նախագահը հրաժարական է տվել