Է. Նալբանդյան. «Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին»
Այսօր Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել ղարաբաղյան խնդրի վերաբրեյալ՝ ասել է.«Ցավոք իսկապես այդպես է: Բաքուն միշտ փորձում է շանտաժի Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Պարզ է, որ այդ մոտեցումը եւ և ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար:
Բայց մեկ բան ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է այլ նաև ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարևորագույն նպատակներից է: Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին: Այն որոշումները եւ հայտարարությունները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում. ես հիշեցնեմ արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում հայտարարությունները՝ Հելսինկիում ընդունված 2008թ. դեկտեմբերին, Աթենքում՝ 2009թ. դեկտեմբերին, Ալմա-Աթայում՝ 2010թ. հուլիսին, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Աստանայում 2010 թ. դեկտեմբերին, անցյալ տարի դեկտեմբերին Վիլնյուսում՝ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Այս բոլոր ընդունված հայտարարությունների մեջ հստակ նշվում է ինքնորոշման իրավունքի մասին և եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաև ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը:
Ադրբեջանի կողմից այդ փորձերը, ոչ թե նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ՝ թոզ փչել իրենց հանրության աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար:
Բայց հուսով ենք, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն և լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն»։
Է. Նալբանդյան. «Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատվիրակություններին»
Այսօր Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել ղարաբաղյան խնդրի վերաբրեյալ՝ ասել է. «Ցավոք իսկապես այդպես է: Բաքուն միշտ փորձում է շանտաժի Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: