Լրահոս

04.04.2012 11:50


Կարեն Անդրեասյան. «ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել ՄԻՊ զեկույցը»

Կարեն Անդրեասյան. «ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել ՄԻՊ զեկույցը»

Այսօրվա ասուլիսին Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը հայտնել է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ուղարկել է 2011 թվականի ՄԻՊ զեկույցը և հիշեցրել, որ այս գարնանային նստաշրջանում ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել այն:

«Հույս ունեմ որ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում կդրվի ԱԺ պատգամավորների քննարկմանը: 2011-ի տարեկան զեկույցում խնդիրները դասակարգված են ըստ 25 պետական մարմինների գործունեության ոլորտների: Զեկույցի 25 բաժինները  արտացոլում են յուրաքնչյուր մարմնի  իրավասությունների  տիրույթում արձանագրված  բացթողումները ու թերացումները , որոնց հետեւանքով ոտնահարվել են մարդկանց իրավունքները»,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը