Արմեն Թութունջյան (Չիկո). «Սփյուռք չունենայինք՝ ո՞ր տեղը պետք է գրավեին»
Ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո) «Հայելի» ակումբում ասել է, որ Ինգա և Անուշ Արշակյաններին պետք է շնորհակալություն հայտնել, որ առաջին տեղը չզբաղեցրեցին։
-Այս սարսափելի ճգնաժամային իրավիճակի պայմաններում ո՞նց էինք տակից դուրս գալու։ Ռուսների՝ այլանդակության հասցրած թանկարժեք շոուից հետո հայերն ինչ էլ անեին, տխուր կլիներ,-ասել է նա։
Արմեն Թութունջյանիկարծիքով՝ մրցույթին մենք շատ վատ ենք ներկայացել, և շնորհակալ պետք է լինենք Սփյուռքին, որ 25-26-րդ տեղը չենք զբաղեցրել։
-Նախորդ տարիների համեմատ ավելի ցածր տեղում ենք, որովհետև ժյուրի գործոնը կար, որը կիսում էր միավորները,-«7 օր»-ի հարցին պատասխանելով՝ ասել է նա։
Ի տարբերություն Արմեն Թութունջյանի՝ երգահան Արամ Սաթյանը շատ բարձր է գնահատել աղջիկների կատարողական արվեստը։
-Մեր աղջիկները բարձր կատարողական արվեստ ցուցաբերեցին, բայց քանի որ երգն այն չէր, նրանք ցածր հորիզոնական զբաղեցրին,-ասել է նա։
Արմեն Թութունջյան (Չիկո). «Սփյուռք չունենայինք՝ ո՞ր տեղը պետք է գրավեին»
Ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկո) «Հայելի» ակումբում ասել է, որ Ինգա և Անուշ Արշակյաններին պետք է շնորհակալություն հայտնել, որ առաջին տեղը չզբաղեցրեցին։
-Այս սարսափելի ճգնաժամային իրավիճակի պայմաններում ո՞նց էինք տակից դուրս գալու։ Ռուսների՝ այլանդակության հասցրած թանկարժեք շոուից հետո հայերն ինչ էլ անեին, տխուր կլիներ,-ասել է նա։
Արմեն Թութունջյանի կարծիքով՝ մրցույթին մենք շատ վատ ենք ներկայացել, և շնորհակալ պետք է լինենք Սփյուռքին, որ 25-26-րդ տեղը չենք զբաղեցրել։