Քաղաքագետների միությունում տեղի ունեցած լսումներից հետո, որին մասնակցել են ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները, այսօր քննարկում են միասնական հանրային շտաբ ստեղծելու հարցը։
Լսումների մասնակիցներն այն ամրագրելու են հռչակագրով, որով արձանագրվելու է ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձևավորելու համաձայնությունը։ Այդ շտաբի անդամներ են լինելու լսումներին մասնակից կուսակցությունների նախընտրական շտաբների անդամների կազմից մեկական ներկայացուցիչ։
Միասնական շտաբի առջև խնդիր է դրվում ձևավորել միջկուսակցական հանձնաժողովներ՝ ընտրացուցակների ստուգման, լուրերի հավասար լուսաբանման, ինչպես նաև ՏԻՄ–ի, համատիրությունների, ոստիկանության և մյուս վարչական մարմինների վերհսկողության հանձաժողովներ։
Միասնական հռչակագիր են ընդունում

7or.am