«Հրապարակը» գրում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը համառորեն հրաժարվում է խոսել այդ կուսակցությունում տեղի ունեցած իրադարձության մասին, ինչի արդյունքում ինքը հրաժարվեց մտնել «Ժառանգության» ցուցակ: «Բայց մեզ հայտնի դարձավ, որ նա մի ընկերական միջավայրում ասել է, որ «Ազատ դեմոկրատներից» «Ժառանգություն» մտածները պետք է նկատի ունենան, որ «Ուղտը թքելու սովորույթ ունի»: Զուրաբյանը նկատի է ունեցել «Ժառանգության» ղեկավարի կողմից համամասնական ցուցակ ընդգրկվածների ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, որով ստորագրողներն ընդունել էին Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Ուղտը թքելու սովորություն ունի