Լրահոս

19.05.2009 14:44


Է. Շարմազանովը՝ Աջափնյակի միջադեպի մասին

Է. Շարմազանովը՝ Աջափնյակի միջադեպի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նիստում պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ընտրվել է խմբակցության քարտուղար։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է հենց ինքը՝ Է. Շարմազանովը։

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության նորընտիր քարտուղարը դատապարտել է երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքը։

-Եթե դատապարտում եմ, դա նշանակում է, որ այն կարող է ստվեր գցել և խանգարել նախընտրական գործընթացին։ Մարդիկ կլինեն, որոնք  կարող են արջի ծառայություն մատուցել,- ասել է Է. Շարմազանովն ու իր գործընկեր լրագրողներին խնդրել՝ մինչև դատական մարմիններից հստակ տեղեկատվություն չստանան, սենսացիոն հայտարարություններ չանեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը