Լրահոս

03.04.2012 18:13


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրիլին կպահպանի 2012 թվականի 1-ին եռամսյակում գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրիլին կպահպանի 2012 թվականի 1-ին եռամսյակում գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները
Հայաստանի Հանրապետության տնտեսության աջակցության, գնաճային ռիսկերի նվազման նպատակով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2012 թվականի իր Սակագնային քաղաքականության շրջանակներում անփոփոխ է թողել միջազգային հաղորդակցությունում փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կիրառվող շտկման գործակիցները 2012 թվականի ապրիլի համար:

Այսպիսով, ապրիլի 1-ից մինչև 30-ը կկիրառվեն առաջին եռամսյակի շտկման գործակիցները:

Իսկ մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կկիրառվեն հետևյալ գործակիցները՝

 

Շարժակազմի տեսակ

Հեռավորություն

Շտկման գործակից

Արտահանման հաղորդակցու-

թյունում

Ներմուծման հաղորդակցությունում

 

Ունիվերսակ և հատուկ շարժակազմ (բացառությամբ «ՀԿԵ» ՓԲԸ ՍՔ 2-3  հավելվածներում նշված շարժակազմի)

Մինչև 250 կմ

 

0,69

0,88

251 կմ-ից սկսած

 

0,88

 

0,97

 

 

Նավթաբենզինային ցիստերներ և բունկերային կիսավագոներ

Մինչև 250 կմ

 

-

0,55

251 կմ-ից սկսած

 

-

0,60

 

Այս խորագրի վերջին նյութերը