Լրահոս

03.04.2012 11:39


Պատահար վերելակում

Պատահար վերելակում

Ապրիլի 2-ին՝ ժամը 15։46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի 8-րդ շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, ինչի հետևանքով վերելակն ընկել է ցած: Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվում է մեկ մարդ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ «Շեն Դեկոր» խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին: Դրա հետևանքով լաստանը  շրջվել է աշխատակից` 1986 թ. ծնված  Տիգրան Աջոյանի ոտքին:

Ժամը 16։11-ին փրկարարները սրունքի կոտրվածք ստացած Տ. Աջոյանին դուրս են բերել վերելակից: Տուժածը տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը