Լրահոս

03.04.2012 11:25


Կներկայացվի ՄԻՊ տարեկան զեկույցը

Կներկայացվի ՄԻՊ տարեկան զեկույցը

Ավարտվեցին Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցի հետ կապված աշխատանքները:

 Ապրիլի 4-ին տարեկան զեկույցը պաշտոնապես կներկայացվի քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին։ Միջոցառումը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում ժամը 11.00-ին:

Տարեկան զեկույցի հետ զուգահեռ կներկայացվեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոցելի խմբերի և քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունները, որոնք մշակվել են միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարևորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթում ներառված են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց Պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարվա ընթացքում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը