Քաղաքական

03.04.2012 10:52


Սաթիկ Սեյրանյանը հրաժարվել է «Ազատ դեմոկրատների» աջակցությունից և իրեն «Ժառանգության» ցուցակում չի տեսնում

Սաթիկ Սեյրանյանը հրաժարվել է «Ազատ դեմոկրատների» աջակցությունից և իրեն «Ժառանգության» ցուցակում չի տեսնում

Երևանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգություն»–ից Զարուհի Փոստանջյանը և «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ով վայելում է «Ազատ դեմոկրատների» համակրանքը:

«Իրատես» թերթին Սաթիկ Սեյրանյանն ասել է.

«Ես «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում ունեմ և ընկերներ, և ծանոթ եմ իրենց գաղափարներին: Կա նաև որոշակի համակրանք այդ նորաստեղծ ուժի նկատմամբ: Կուսակցության ստեղծման առաջին իսկ փուլում կուսակցության ղեկավարը նույնիսկ ինձ առաջարկեց լինել փոխնախագահ, ինչից ես հրաժարվեցի, քանի որ ինձ չեմ տեսնում որևէ կուսակցության մեջ: Բայց քանի որ ես համամիտ էի նրանց որոշ գաղափարներին, ընթացքում իրենց կողմից քննարկվեց այն հարցը, որ երբ ես կառաջադրվեմ որպես պատգամավորության թեկնածու, իրենք կսատարեն ինձ: Բայց այդ ժամանակ քննարկվում էր, որ «Ազատ դեմոկրատները» առանձին է մասնակցելու ԱԺ ընտրություններին, կամ լինելու է «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինք: Մինչդեռ ինձ համար անհասկանալի պատճառներով, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներն ուղղակի ընդգրկվեցին «Ժառանգության» ընտրացուցակում, իսկ ես ինձ այլևես այնտեղ չէի տեսնում: Եվ ոչ միայն հրաժարվեցի այդ ցուցակում ընդգրկվելուց, այլև մերժեցի ինձ սատարելու «Ազատ դեմոկրատների» առաջարկը: Այսօր թիվ 4 ընտրատարածքում «Ժառանգությունն» ունի իր թեկնածուն, որին երկու կուսակցությունները սատարում են, այսինքն՝ այս հարցն այևս փակված է: Այլ բան է, որ այդ ուժերում ընդգրկված որոշ քաղաքական-հասարակական գործիչներ, տարբեր նպատակներով, կրկին անդրադառնում են հարցին: Ի վերջո, հարցը քննարկվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի հետ և փակվել, ես կտրականապես հրաժարվել եմ, նշելով, որ իմ անունը որևէ կերպ չշոշափվի»:

Նշենք, որ Սաթիկ Սեյրանյանը մասնակցում էր «Ազատ դեմոկրատների» մարտի 16–ին կայացած համագումարին և «7օր»–ի հետ զրույցում նշել էր, որ թեև ինքնաառաջադրմամբ է մասնակցելու ընտրություններին, սակայն որևէ քաղաքական ուժի սատարումից որևէ մեկը չի հրաժարվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը