Լրահոս

03.04.2012 10:32


Մեկնարկում է Եվրանեսթի ԽՎ–ի լիագումար նիստը

Մեկնարկում է Եվրանեսթի ԽՎ–ի լիագումար նիստը

Այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսում(խորհրդարան) կմեկնարկի Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք հայկական և ադրբեջանական պատվիրակությունների նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը՝  վեհաժողովում ձեռնպահ մնալ փոխադարձ մեղադրանքներից, այնուհանդերձ, ադրբեջանական կողմը խախտեց։ «Ադրբեջանի 20 տոկոս օկուպացված տարածքներ»  արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արտահայտությանը հակադարձեց «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ ասելով, որ այն, ինչ Մամեդյարովը անվանում է «օկուպացիա» միջազգային իրավունքի նորմերով համարվում է ազգերի ինքնորոշման իրավունք:
ԼՂՀ հակամարտության թեմայով հայ-ադրբեջանական այլ բանավեճեր չեն եղել։ Առավոտյան տեղի ունեցած խմբակցությունների նիստերին քննարկվել էին բացառապես օրակարգային հարցեր: 

Այս խորագրի վերջին նյութերը