Ռուսաստանի ԱԳՆ. «Սպառնալիքների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների»
Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Իրանին ուժային հարվածներ հասցնելու սպառնալիքները։
«Ցավոք, կան տաք գլուխներ, այդ թվում և Իսրայելում, որոնք, ամենայն հավանականությամբ, կորցրել են Իրանի հետ պայմանավորվածության գալու հնարավորությունը: Դա անընդունելի է, ինչին պետք է վերջ դրվի։ Սպառնալիքների, ինչպես նաև պատժամիջոցների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների: Պետք է հնարավորինս շուտ բանակցել Իրանի հետ: Կաթսան կարող է պայթել, եթե չբացվի դիվանագիտական փականը»,–«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Ռյաբկովը։
Ռուսաստանի ԱԳՆ. «Սպառնալիքների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների»
Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Իրանին ուժային հարվածներ հասցնելու սպառնալիքները։
«Ցավոք, կան տաք գլուխներ, այդ թվում և Իսրայելում, որոնք, ամենայն հավանականությամբ, կորցրել են Իրանի հետ պայմանավորվածության գալու հնարավորությունը:
Դա անընդունելի է, ինչին պետք է վերջ դրվի։ Սպառնալիքների, ինչպես նաև պատժամիջոցների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների: Պետք է հնարավորինս շուտ բանակցել Իրանի հետ: Կաթսան կարող է պայթել, եթե չբացվի դիվանագիտական փականը»,–«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Ռյաբկովը։