Լրահոս

19.05.2009 12:45


Թեստերը Լոնդոնից բերվել են Երևան

Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, մայիսի 13-ին թեստերի առաջին խմբաքանակը Լոնդոնից «ժամանել» է Երևան։ Թեստերը բովանդակային առումով կազմվել են ՀՀ ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանի անմիջական պատասխանատվությամբ, գաղտնիության սկզբունքով։ Մայիսի 20-ին խմբաքանակը կամբողջանա, և բոլոր թեստերը կլինեն Երևանում։

Թեստերը գտնվում են մեկանգամյա սոսնձվող ծրարների մեջ, որոնք տեղադրված են փակ արկղերում և «Հայինկասացիայի» ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արարատ» բանկ։ Քննությունից մեկ օր առաջ թեսթերը կտեղափոխվեն բանկի մասնաճյուղեր և քննությունների օրերին դարձյալ նույն ավտոմեքենաներով կտեղափոխվեն քննական կենտրոններ։ Գայանե Մանուկյանի խոսքերով՝ թեստերը տպագրվում են դիմում-հայտերի հիման վրա, և այդ պատճառով է, որ դրանց ընդումը կազմակերպվում է դեռևս փետրվար ամսից։

Այս տարի ևս միասնական քննության թեստերը տպագրվել են Լոնդոնում՝ գաղտնի տպագրության ավանդույթ ունեցող "Stephan Austin" տպագրատանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը