Լրահոս

02.04.2012 17:27


Կիպրոսի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Կիպրոսի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:

Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն  եւ համատեղ մամլո ասուլիսը:

Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Այս խորագրի վերջին նյութերը