ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո մարտի 31-ին Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթը «Solidarité Protestante France Arménie» և «Parole sans Frontière» ասոցիացիաների միջոցով ուղղվելու է օգնության կարիք ունեցող երեխաներին և մասնավորապես Հայաստանում Վարդաշենի Հատուկ Կրթական Համալիրին:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը և շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաև Ստրասբուրգի կոնսերվատորիային` համերգի կազմակերպման և մարդասիրական այս ակցիային ակտիվ և հետևողական մասնակցության համար:
Բարեգործական համերգ Ստրասբուրգում