2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին կազմել են 119.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 115.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 65%-ով և 54.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի համեմատաբար ցածր կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 2.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 87%-ը, իսկ ծախսերը` 1.2 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 43.6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.1%-ով, ծախսերի գծով` 12.1%-ով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.3%-ով կամ 4.9 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների ավելի քան 94.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների,0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 113.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 63.9%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.5%‑ով կամ 4.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ մաքսատուրքի, հաստատագրված վճարների և այլ հարկերի:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում կատարված պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5.5%‑ով կամ 6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի` հիմնականում նպաստների, դրամաշնորհների և կենսաթոշակների գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 61.3%-ով անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 112.7 մլրդ դրամ` 56.2%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.2%-ով կամ 10.4 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի հավելուրդը
2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.8 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 27.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -15.2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 11.4 մլրդ դրամ: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է ազատ միջոցների 14.4 մլրդ դրամով ավելացմամբ` 38.1 մլրդ դրամով օգտագործման փոխարեն: