Ամերիկացի գիտնականները հետազոտել են Սպիտակի երկրաշարժը վերապրած 200 մարդկանց ԴՆԹ–ները
Ամերիկացի գիտնականները հետազոտել են 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ տվյալները և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հանդեպ զգայունությունը մասամբ կարող է պայմանավորված լինել գեներով: Ինչպես նշել է «Մեդիամաքսը», հղում անելով «BBC»–ին, հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ախտանիշներն առավել հավանական են այն անձանց դեպքում, ովքեր կրում են գենի 2 տարբերակներ, որոնք պատասխանատու են սերոտոնինի արտադրության համար: Սերոտոնինն ազդում է տրամադրության և վարքագծի վրա։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշները կարող են սրվել պատերազմի, բնական աղետների և այլ հանգամանքներում:
Ամերիկացի գիտնականները հետազոտել են Սպիտակի երկրաշարժը վերապրած 200 մարդկանց ԴՆԹ–ները
Ամերիկացի գիտնականները հետազոտել են 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ տվյալները և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հանդեպ զգայունությունը մասամբ կարող է պայմանավորված լինել գեներով: Ինչպես նշել է «Մեդիամաքսը», հղում անելով «BBC»–ին, հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ախտանիշներն առավել հավանական են այն անձանց դեպքում, ովքեր կրում են գենի 2 տարբերակներ, որոնք
պատասխանատու են սերոտոնինի արտադրության համար: Սերոտոնինն ազդում է տրամադրության և վարքագծի վրա։
Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշները կարող են սրվել պատերազմի, բնական աղետների և այլ հանգամանքներում:
7or.am