Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Այն ախտահարում է հիմանականում երեխաներին անկախ սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից:
Ամբողջ աշխարհում աուտիզմով տառապողների թիվը շատ է և այն բացասաբար է ազդում երեխաների, նրանց ընտանիքների, հասարակության և համայնքների կյանքի որակի վրա:
Այդ պատճառով 2008 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության /ՄԱԿ-ի/ գլխավոր վեհաժողովը միաձայն հայտարարեց ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է. «Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»:
Աուտիզմի ծագումնաբանությունը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում են որոշ հնարավոր պատճառներ` գենետիակական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով և ծանր մետաղների աղերով, աուտոիմուն պրոցեսները և այլն:
Աուտիզմով տառապող հիվանդների քանակն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում ևս գրանցվել է աուտիզմով տառապող հիվանդների թվի որոշակի ավելացում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն` 2007-2010թթ. հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 454 առաջնակի ախտորոշված դեպք (համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118):
Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում մի շարք բժշկական հաստատությունների և իրենց մարզային մասնաճյուղերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աուտիզմով հիվանդ երեխաներին ստանալու մասնագիտացված վերականգնողական բուժում տեղում` չհասնելով մայրաքաղաք:
Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր