Լրահոս

02.04.2012 15:52


Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել գրագողության մեջ մեղադրանքների պատճառով

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել գրագողության մեջ մեղադրանքների պատճառով

Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։ Շմիտտին մեղադրել են գրագողության մեջ և զրկել դոկտորական կոչումից։ Չնայած Պալ Շմիտտը հայտարարում էր, որ գրագողությունը պատճառ չէ հրաժարական տալու համար, սակայն նա ստիպված է եղել թողնել պաշտոնը հասարակության մեջ առկա վիճահարույց տրամադրությունների պատճառով.

–Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է խորհրդանշի հունգարացիների ազգային միասնականությունը։ Ցավոք սրտի, ես տարաձայնությունների խորհրդանիշ եմ դարձել։ Կարծում եմ՝ նախագահի պաշտոնը թողնելն իմ պարտքն է, –ասել է Հունգարիայի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը