Լրահոս

02.04.2012 14:59


Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ: 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան  5-10 մ/վրկ, 3-ին, 7-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը  ապրիլի 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, 4-6-ը ամենուրեք կբարձրանա 4-7 աստիճանով: 

Երևանում՝ ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը  սպասվում է անձրև: Ապրիլի 3-ի ցերեկը,  4-6-ը, 7-ի գիշերը  սպասվում է  առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը