Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև համատիրությունների միջոցով բնակչության իրազեկման և այդ աշխատանքներում երևանցիներին հնարավորին ներգրավելու ուղղությամբ: Շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով:
Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել ծաղկող թփերի ձեռքբերման և տնկման աշխատանքները:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և բնակչությանն իրազեկել պարտադիր վճարումների մասին` զգուշացնելով, որ չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:
Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի հաստատմանը զուգահեռ համապատասխան աշխատանքներ են տարվել այդ մասին բնակչության իրազեկումն ապահովելու ուղղությամբ:
Համապատասխան օղակների համակարգողներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, Կամո Արեյանը նշել է, որ մինչև ապրիլի 7-ը ավարտեն մայրաքաղաքի գերեզմանատներ տանող ճանապարհների փոսալցման ու ճաքալցման աշխատանքներն ու խստորեն հետևեն դրանց կատարման ընթացքին: Բացի այդ, ամենօրյա հսկողություն սահմանեն տվյալ տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Համաքաղաքային շաբաթօրյակը ապրիլի 14-ին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն