Արման Սահակյանը հերքել է իր մասնակցությունը Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին
-Աջափնյակ համայնքում միջադեպ եղել է, բայց դա իր մեջ քաղաքական երանգներ չի պարունակում, զուտ անձնական հողի վրա մարդիկ վիճաբանել են իրար հետ,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը:
Արման Սահակյանն ասել է, թե «ցանկացած թաղամասում էլ ցանկացած երկու հարևաններ կարող են վիճել իրար հետ»:
Հարցին, թե այդ հարևաններն ինչու՞ են հատկապես ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից լինում, Ա. Սահակյանը պատասխանել է.
-Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն են լինում, որովհետև հատկապես Աջափնյակում հիմնական բոլոր ԲՀԿ-ականները մեր լավ ընկերներն են:
«Այս միջադեպը Զեյթուն համայնքում տեղի ունեցած միջադեպի տրամաբանական շարունակությունը չէ՞ արդյոք»,- հարցին Ա. Սահակյանը պատասխանել է.
-Զեյթունի միջադեպն այլ բան է, սա ընդամենը անձնական հողի վրա է:
Արման Սահակյանը հերքել է այն լուրերը, թե ինքը մասնակից է եղել Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած միջադեպին: