Սանկտ–Պետերբուրգում «մահապատժի են ենթարկել» Լուկաշենկոյի խրտվիլակին
Պետերբուրգի հասարակական ակտիվիստները բողոքի գործողություն են կազմակերպել ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած քաղաքականության։ Ակտիվիստների խոսքով՝ բողոքի գործողությունը կապված է երկու երիտասարդների՝ Վլադիսլավ Կովալյովի և Դմիտրի Կոնովալովի մահապատժի հետ. մարտի 17–ին նրանց մահապատժի են ենթարկել, նրանց բնորոշմամբ՝ «իշխանությանը ենթակա դատարանի մտացածին մեղադրանքով»։
Բողոքի գործողության մասնակիցները Լուկաշենկոյի խրտվիլակն այրել են Պետերբուրգի կենտրոնում՝ անցորդների աչքի առաջ։
Հիշեցնենք, որ Վիտեբսկի բնակիչներ Վլադիսլավ Կովալյովը և Դմիտրի Կոնովալովը գնդակահարության էին դատապարտվել մի շարք ահաբեկչական գործողություն կատարելու մեղադրանքով։ Խոսքը մասնավորապես Մինսկի մետրոյի պայթյունի մասին է, ինչի հետևանքով 15 մարդ էր զոհվել, հարյուրից ավելին՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։