««Ժառանգությունն» առաջարկեց ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին՝ յուրաքանչյուր ընտրատարածքում հանդես գալ միասնական թեկնածուով, սակայն ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն մերժեցին մեր առաջարկը: Հետո պարզվեց, որ 12 և 13-րդ ընտրատարածքներում ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը պայմանավորվել են պաշտպանել միմյանց թեկնածուներին»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ կրկին առաջարկելով ՀԱԿ-ին՝ հանդես գալ միասնական թեկնածուով։ «Միայն այս կերպ կարելի է նպաստել թեկնածուների՝ ԱԺ մտնելու գործընթացի»,–ասել է նա։
«Ժառանգությունը» կրկին առաջարկում է ՀԱԿ–ին