ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի գրասենյակից «Aravot.am»-ն ահազանգ է ստացել, որ ոստիկանները խուզարկել են ԱԺ պատգամավոր ՄարտունԳրիգորյանին պատկանող Լալայան 2 գ հասցեում գտնվող սեփական տունը: Պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանն ասել է, որ ոստիկանները ցանկացել են խուզարկություն անցկացնել իրենց բացարձակապես անհայտ դեպքերի ու ծեծռկուտքի հետ կապված:
«Aravot.am»-ի տեղեկություններով՝ ոստիկանները ներկայացել են դատարանի որոշմամբ, որտեղ որպես ծեծկռտուքի մասնակից նշված է եղել նաև պատգամավորի հոր՝ ԿամոԳրիգորյանի անունը, սակայն պարզելով, որ տունը պատգամավորի անունով է, նրանք թողել և հեռացել են:
«Ինչպե՞սկարողէպատգամավորիհայրըմասնակցությունունենալնմանդեպքի, նաֆիզիկապեսանգամչէրկարողկապունենալ, դուքձերաչքովտեսաք, որերեկպարոնԾառուկյանըԳյումրիէրեկելՄարտունԳրիգորյանիհորեղբորհիշատակիննվիրվածըմբշամարտիհուշամրցույթինմասնակցելու։ Երբմարդուեղբորհիշատակնենհարգում, նաորտե՞ղկարողէրլինել, դուքո՞նցեքպատկերացնում»,-ասել է Աղասի Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե պատգամավորի հայրը որքանո՞վ մասնակցություն ունի Գյումրիում երկու մականունավոր երիտասարդների՝ «Շեկոյի» և «Տանկի» միջև տեղի ունեցած «ռազբորկային»։
«Aravot.am»-ը խուզարկման հետ կապված պարզաբանումներ է խնդրել նաև Գյումրու ոստիկանապետ ՎարուժանՇաշիկյանից, ով վստահեցրել է. «Նմանբանչկա, ոչմիխուզարկությունչիկատարվել, նմանփորձչիարվել, եթեկատարածլինեինք, կասեի՝կատարելենք»
Խուզարկել են ԲՀԿ–ական պատգամավորի տունը
ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի գրասենյակից «Aravot.am»-ն ահազանգ է ստացել, որ ոստիկանները խուզարկել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող Լալայան 2 գ հասցեում գտնվող սեփական տունը: Պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանն ասել է, որ ոստիկանները ցանկացել են խուզարկություն անցկացնել իրենց բացարձակապես անհայտ դեպքերի ու ծեծռկուտքի հետ կապված:
«Aravot.am»-ի տեղեկություններով՝ ոստիկանները ներկայացել են դատարանի որոշմամբ, որտեղ որպես ծեծկռտուքի մասնակից նշված է եղել նաև պատգամավորի հոր՝ Կամո Գրիգորյանի անունը, սակայն պարզելով, որ տունը պատգամավորի անունով է, նրանք թողել և հեռացել են:
«Ինչպե ՞ս կարող է պատգամավորի հայրը մասնակցություն ունենալ նման դեպքի, նա ֆիզիկապես անգամ չէր կարող կապ ունենալ, դուք ձեր աչքով տեսաք, որ երեկ պարոն Ծառուկյանը Գյումրի էր եկել Մարտուն Գրիգորյանի հորեղբոր հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցույթին մասնակցելու։ Երբ մարդու եղբոր հիշատակն են հարգում, նա որտե՞ղ կարող էր լինել, դուք ո՞նց եք պատկերացնում»,-ասել է Աղասի Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե պատգամավորի հայրը որքանո՞վ մասնակցություն ունի Գյումրիում երկու մականունավոր երիտասարդների՝ «Շեկոյի» և «Տանկի» միջև տեղի ունեցած «ռազբորկային»։
«Aravot.am»-ը խուզարկման հետ կապված պարզաբանումներ է խնդրել նաև Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանից, ով վստահեցրել է. «Նման բան չկա, ոչ մի խուզարկություն չի կատարվել, նման փորձ չի արվել, եթե կատարած լինեինք, կասեի՝ կատարել ենք»
7or.am