Թուրքիայի պետնախարար. «Եթե Եվրոպան ցանկանում է բացել սահմանները Հայաստանի հետ, ապա թող ստիպի նրան ազատել Ադրբեջանի «գրավյալ տարածքները»»
«Թուրքիայի համբերությունն անսահման չէ, և Անկարան այլևս չի պատրաստվում զիջումների գնալ՝ փոխադարձ քայլեր չտեսնելով Եվրամիությունից»,-հայտարարել է Թուրքիայի պետնախարար Բաղըշ Էգեմենը։ «Այն ամենը, ինչը պահանջում էր Եվրամիությունը՝ մենք կատարել ենք։ Այդ կառույցին անդամակցելու համար մենք նույնիսկ գնացինք այնպիսի զիջումների, որոնք, անկեղծ ասած, չէին համընկնում մեր ազգային շահերի հետ։ Քիչ էր մնում, որ մենք վիճեինք մեր ադրբեջանցի եղբայրների հետ՝ փոխարենը լսում ենք Սարկոզիի և Մերկելի հայտարարությունները, թե չեն ուզում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում»,-նշել է նա։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին՝ պետքարտուղարը հայտարարել է, որ «Հայաստանի հետ սահմանը կբացվի միայն Ադրբեջանին «գրավյալ տարածքները» վերադարձնելուց հետո։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք բացել սահմանը»,-ասել է Էգեմենը։ Միաժամանակ, Եվրոպայի և միջազգային հանրության ուշադրությունը այս խնդրի վրա կենտրոնացնելու նպատակով նա հայտարարել է. «Եթե Եվրոպան ցանկանում է բացել սահմանները Հայաստանի հետ, ապա թող նույն հաջողությամբ ստիպի նրան ազատել Ադրբեջանի «գրավյալ տարածքները»,- հայտարարել է Թուրքիայի պետքարտուղարը։

Ըստ Հուրիեթի։