Լրահոս

02.04.2012 09:53


Դատական հայց՝ ընդդեմ «Մեկ ազգի»

Դատական հայց՝ ընդդեմ «Մեկ ազգի»

2011 թվականի դեկտեմբերի 28-ին «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում հայտնվեցին զրպարտիչ և վիրավորական գրառումներ հանրային գործիչներ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին:

Վերջիններս դիմեցին դատարան` պահանջելով «Մեկ ազգ» կուսակցությունից հրապարակավ հերքել սուտ տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքների համար և վճարել սիմվոլիկ փոխհատուցում` 10-ական դրամի չափով:

Ապրիլի 2-ին, ժամը 12:00-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է հանրային գործիչների` «Մեկ ազգ» կուսակցության դեմ ներկայացրած հայցը:

Նշենք նաև, որ պատասխանող կուսակցությունը չի ներկայացրել հայցադիպումի պատասխան, ինչը, համաձայն օրենքի, դատարանի կողմից կարող է համարվել որպես հայցային պահանջների ընդունում:

Տեղեկացնենք նաև, որ մի խումբ քաղաքացիներ ի նշան բողոքի ընդդեմ մեր հայցի և ի պաշտպանություն «Մեկ ազգ»-ի` ցույց են կազմակեպել դատարանի շենքի դիմաց:

Դանիել Իոաննիսյան
Բայանդուր Պողոսյան
Հասմիկ Սիմոնյան

Այս խորագրի վերջին նյութերը