Լրահոս

02.04.2012 09:47


Կառավարությանն ու քաղաքապետարանին կոչ են անում չհակադրվելով հասարակական պահանջին

Կառավարությանն ու քաղաքապետարանին կոչ են անում չհակադրվելով հասարակական պահանջին

Անցնող շուրջ տասը տարիներին Հունաստանում հայ գաղթականներին օժանդակող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը Մաշտոցի պուրակի կապակցությամբ կոչ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

ԿՈՉ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Զորակցում ենք Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների հանրային իրավունքը պաշտպանող գործունեությանը, ակտիվիստների նախաձեռնությունը պաշտպանող ՀՀ մտավորականների, գիտաշխատողների և լրագրողների շրջահայաց կեցվածքը և պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժվելու նրանց իրավացի պահանջը:

Հանրային սեփականության պաշտպանելն ամենուրեք բարձրագույն իրավունք է և անվիճելի օրենք ու պարտականություն, իսկ այս օրերում Մաշտոցի պուրակում կատարվողը, օրինակելի և որակական նոր ոստում կարելի է համարել ՀՀ քաղաքացիական և հանրային իրավունքի պաշտպանելու գործում:

Երեք տարի անցնելուց հետո, կառուցվող կրպակների ապամոնտաժելու մասին ՀՀ կառավարության և քաղաքապետարանի հանձնարարությունն ու հավաստիացումները ինքնին ապացուցում են կրպակների տեղադրման որոշման անճշտությունը, իսկ հանրային իրավունքը ոտնահարող սխալի սրբագրման երեք տարի ձգձգումն ու հետաձգումը, բնականաբար անբացատրելի և անհասկանալի է: Նման կարևոր սխալի գիտակցությունն ու իմացությունը ենթադրում է, ոչ միայն սխալի անհապաղ սրբագրումը, այլև իրագործողներին պատասխանատվության ենթարկելը, այլապես քաջալերվելու և կրկնվելու են հանրային գույքի և սեփականության նկատմամբ այսօրինակ ոտնձգությունները:

Հետևաբար, կոչ ենք ուղղում ՀՀ կառավարության և քաղաքապետարանի համապատասխան մարմիններին, չհակադրվելով հասարակական պահանջին եւ ստեղծված բարդությունը անտեղի երկարձգելու փոխարեն, երկխոսություն նախաձեռնեն բնապահպան ակտիվիստների ներկայացուցիչների հետ եւ քաղաքացիերի իրավունքը ոտնահարող այս որոշումը սրբագրելով՝ կանխել ստեղծված լարվածության աննախատեսելի հետևանքները:

ՀՀ մարդու իրավունքի պաշտպան ինստիտուտին, կոչ ենք ուղղում, իր հանգամանքին անվայել հայտարարություն կատարելու փոխարեն, տեր կանգնի իր կոչումին՝ ջանք չխնայի նպաստելու քաղաքացիների իրավունքի պաշտպանությանը և լարվածության մեղմացմանը: 

Զսպվածության կոչ ենք ուղղում բոլորին, ստեղծված բարդությունը լուծելու՝ օրենքի սահմաններում:

«Հայաստան» հասարակական մշակութային կետրոն

Այս խորագրի վերջին նյութերը