Լրահոս

02.04.2012 09:44


ՍԴ նախագահը Սլովալիայում կմասնակցի «Մարդկության դեմ հանցագործությունների իրավագիտական հարցերը» թմայով սեմինարին

ՍԴ նախագահը Սլովալիայում կմասնակցի «Մարդկության դեմ հանցագործությունների իրավագիտական հարցերը» թմայով սեմինարին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հրավերով պաշտոնական այցով Սլովակիա են ժամանել ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Վճռաբեկ Դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Այսօր նրանք մասնակցելու են  Սլովակիայի Իարավաբանական Ակադեմիայի կողմից կազմակերպված «Մարդկության դեմ հանցագործությունների իրավագիտական հարցերը» սեմինարին: Պարոն Գագիկ Հարությունյանը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության և ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հետ կապված մի շարք պարզաբանումներ: Վաղն` ապրիլի 3-ին, նրանց ընդունելու է  Սլովակիայի Գլխախավոր դատախազը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումների հարցերը: Այնուհետև, «Պան Եվրոպական իրավաբանական համալսարանի» կենտրոնական դահլիճում Վճռաբեկ Դատարանի նախագահ պարոն Արման Մկրտումյանը ելույթ կունենա փաստաբանների և իրավաբան ուսանողների առջև «Հայաստանում նախատիպային արդարադատության կայացումը» թեմայով:

Պատվիրակությունը կմասնակցի Սլովակիայի Ազգային Խորհուդի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատվին կառուցված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակ մատուցելու արարողությանը:

 Այցի վերջում նախատեսված է հանդիպում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի գրասենյակում Հայաստանի հարցերով զբաղվող սլովակ հայտնի քաղաքական գործիչներ` նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկու, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի և Չեխոսլովակիայի նախկին գլխավոր դատախազ, Սլովակիայի Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մարտին Լաուկոի հետ: Կքննարկվեն հիմնականում Արցախի անկախության խնդիրները և դրան տանող ուղիների պարզաբանումը:

            ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը