Հայաստանի շահը Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերություններում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետ Արմեն Իսրայելյանը և փորձագետ Սարգիս Ասատրյանը խոսել են Իրանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների և այդ պայմաններում Հայաստանի անելիքի մասին։
–Երբ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բարենպաստ փուլում են գտնվում, Իրանում հակահայկական հայտարարություններ են արվում։ Այսօր նրանց հարաբերությունները նպաստավոր են Հայաստանի համար։ Այս առիթը պետք է օգտագործել և խորացնել հարաբերությունները Իրանի հետ,–այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի հարցերով զբաղվող փորձագետ Սարգիս Ասատրյանը։
Իրանագետ Արմեն Իսրայելյանն էլ հիշեցրել է, որ Հայաստանում Իրանի դեսպանը ԵՊՀ–ում վերջերս նշել է, որ Ադրբեջան անունով պետություն մինչև 1918թ. չի եղել։
Խոսելով Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին՝ երկու բանախոսներն էլ միակարծիք են եղել, որ Ադրբեջանը կշտապի որոշակի օգուտ քաղել այդ քայլից և կդիմի որոշակի գործողությունների՝ ուղղված ԼՂՀ–ի դեմ։ Փորձագետները նաև ընդգծել են, որ դժվար է կանխատեսել, թե դեպքերի նման զարգացման պարագայում Ռուսաստանը որքանով կօգնի Հայաստանին։