Լրահոս

31.03.2012 14:16


ԱՄՆ–ը մտահոգված է Ռուսաստանում իր դեսպանի անվտանգությամբ

ԱՄՆ–ը մտահոգված է Ռուսաստանում իր դեսպանի անվտանգությամբ

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը մտահոգություն է հայտնել՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ–ի դեսպան Մայքլ Մաքֆոլի անվտանգության հետ։ Մտահոգության պատճառ է դարձել Մաքֆոլի հայտարարությունը իր հեռախոսազրույցները գաղտնալսելու մասին։

Ավելի վաղ Մաքֆոլը նկատել էր, որ իր բոլոր աշխատանքային հանդիպումներին ներկա են ռուսական հեռուստաալիքներից մեկի լրագրողները։ Դեսպանին տարօրինակ էր թվացել այն, որ լրագրողները գալիս են նույնիսկ այն միջոցառումներին, որոնց մասին դեսպանության մամլո ծառայությունը չի հայտարարում։

Այս խորագրի վերջին նյութերը