Վահան Բաբայան. «Ինքնաբացարկի թեման ապատեղեկատվություն է»
Այսօր համատեղ ասուլիսի ժամանակ ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը հերքել են շրջանառվող լուրերն այն մասին, թե իրենք պատրաստվում են ինքնաբացարկի մասին հայտարարել։ Վահան Բաբայանն այս կապակցությամբ ասել է.
–Շատ ցավալի եմ համարում, որ որոշ լրատվամիջոցներ տարատեսակ ապատեղեկատվություններ են տարածում իմ և պարոն Ուրիխանյանի վերաբերյալ։ Մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր ինքնաբացարկի թեման, որը գոյություն չունեցող հարց է։ Դա ապատեղեկատվության արդյունք էր։
Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրել է, թե տեսնելով կուսակցության կողմից տարվող աշխատանքը, համակիրների թիվը և այլն՝ «արդյո՞ք չի առաջանում ցանկություն փակելու այն բոլոր կեղտոտ թեմաները, որոնք որ ինչ–ինչ ակնհայտորեն հասկանալի շրջանակների մեջ տեղավորվող ուղղորդմամբ հայտնվեցի և սկսեցին շրջանառվել»։ Սակայն Տիգրան Ուրիխանյանը չի պարզաբանել՝ այդ ապատեղեկատվությունը ուղղորդվում էր կոալիցիոն գործընկերների՞, թե՞ այլ ուժերի կողմից՝ ասելով միայն, որ ինքը այդտեղ ուժ չի տեսնում, այլ միայն թույլ մարդկանց, ովքեր վախենում են մրցակցությունից։

7or.am