Ոստիկանության հայտարարությունը մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի Պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երևանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հասարակության առջև անօրինական սեփականությունը պաշտպանելու համար և դրա բոլոր հետևանքները։
Հիշեցնում ենք, որ Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երևանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:
Մենք շարունակում ենք համարել որ, Մաշտոցի Պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ Ուստի համոզված ենք, որ Երևանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է։
Միաժամանակ ակնկալում ենք, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաև ավելի հիմնավոր փաստարկներ։
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժմանաշխատանքները նախաձեռնող խումբ
Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբ