Լրահոս

31.03.2012 00:11


Գյումրի` տնակային ավաններ. 2012 թ.

1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով Գյումրիում փլվեց շուրջ 22 հազ. բնակարան: Անցած 23 տարիների ընթացքում Գյումրիում կառուցվել է մոտ 19.000 բնակարան: Սակայն 2012 թ. ապրիլ ամսվա դրությամբ դեռևս 3200 ընտանիքներ հաշվառված են Գյումրու անօթևանների հերթացուցակում և սպասում են պետության կողմից բնակարանային փոխհատուցման: Այս տարի նախատեսվում է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցվելիք 1756 բնակարանները կբաշխվեն անօթևանների հերթացուցակում ընդգրկված ընտանիքներին: Սակայն երկրաշարժի հետևանքով անօթևան, վերոհիշյալ հերթացուցակում հաշվառված ավելի քան 1200 ընտանիքների բնակարաններով ապահովելու խնդիրը մնում է դեռևս չլուծված:

Ի դեպ, Գյումրիում տնակներում բնակվող փաստացի անօթևան, սակայն երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած չլինելու կամ նախկինում փոխհատուցված լինելու, 1 կամ 2 սենյականոց բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների կիսվելու   և այլ պատճառներով շուրջ 3000 անօթևան ընտանիք էլ ապրում է տնակային ավաններում` ծայրահեղ ծանր պայմաներում, սակայն հաշվառված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Այս անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ ևս որևէ պետական ծրագիր չկա և նրանց ապագան կրկին անհայտ է: Այսպիսին է Գյումրիում անօթևանության իրական վիճակը:

Ներկայացնում ենք Գյումրիի տասնյակ տնակային ավաններից 2-ի մասին պատմող «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության   http://youtu.be/jxm37eruUyI

Այս խորագրի վերջին նյութերը