Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեղադրվում է 1990-ականների վերջին Բարօրություն կուսակցության բյուջեից միջոցների հափշտակության մասնակցության մեջ և կանգնելու է դատարանի առաջ։ Քննությամբ պարզվել է, որ Գյուլը և Բարօրություն կուսակցության ևս մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, կեղծել են կուսակցության ծախսերի հաշվետությունները՝ թաքցնելով միլիոնավոր դոլարներ։ Կոնկրետ թիվ չի նշվում։ 2004թ.-ին այդ հափշտակության մասնակիցը լինելու համար 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Թուրքիայի նախկին վարչապետ Նեդջմեթթին Էրբականը։ 2008թ.-ին Էրբականի խորհրդական Աբդուլա Գյուլը ներում էր ստացել՝ որպես երկրի նախագահ նա ուներ իրավաբանական անձեռնմխելիություն։ 1998թ.-ին, աշխարհիկ սահմանադրությունը վտանգելու մեղադրանքով, Բարօրություն կուսակցությունը փակվեց։ Կուսակցության հիմքի վրա ստեղծվեց Առաքինություն կուսակցությունը, որի գործունեությունը 2001թ.-ին ևս արգելվեց։ Այնուհետև Գյուլը ձևավորեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը հաղթեց 2002թ.-ի խորհրդարանական ընտրություններում։ 2007թ.-ին, կուսակցության առաջադրմամբ՝ Աբդուլա Գյուլը հաղթեց նախագահական ընտրություններում։
Թուրքիայի նախագահը կարող է հայտնվել բանտում

Ըստ Հյուրիեթի