Կոչ մարտի 31-ին՝ ժամը 20:30-ին, անջատել ոչ կենսական նշանակության լույսերը
ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան՝ մարտի 31-ին՝ ժամը 20:30-ին, անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը:
Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 135 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը: «Բնության համաշխարհային հիմնադրամ»(WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»–ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը։
ՙ«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում՝ Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատ և 2,000 ընկերություն մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»–ը դարձավ համընդհանուր կայուն շարժում՝ ներգրավելով ավելի քան 50 մլն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջանից: Նյու Յորքի գրասենյակում «Երկրի ժամ»–ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասենյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ: Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասել է.
«Հարգելի՛ ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ, եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը»։ Լույսերն անջատում են մարտի 31-ին՝ ժամը 20:30-ին:
Կոչ մարտի 31-ին՝ ժամը 20:30-ին, անջատել ոչ կենսական նշանակության լույսերը
ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան կոչ է անում Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը և շաբաթ երեկոյան՝ մարտի 31-ին՝ ժամը 20:30-ին, անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը:
Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 135 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:
«Բնության համաշխարհային հիմնադրամ»(WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»–ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության և էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը։
ՙ«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում՝ Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատ և 2,000 ընկերություն մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»–ը դարձավ համընդհանուր կայուն շարժում՝ ներգրավելով ավելի քան 50 մլն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջանից:
Նյու Յորքի գրասենյակում «Երկրի ժամ»–ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաև մյուս գրասենյակները, ինչպես նաև աշխարհի շատ երկրներ և կազմակերպություններ:
Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասել է.
«Հարգելի՛ ընկերներ, աշխատակիցներ և գործընկերներ, եկեք մեկ անգամ ևս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում և եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը և երաշխավորենք մարդկային բարեկեցությունը»։
Լույսերն անջատում են մարտի 31-ին՝ ժամը 20:30-ին: