Սամվել Հարությունյանի հայցն ընդդեմ Թաթուլ Հակոբյանի
Թիվ 37 մեծամասնական ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքը վերջին 5 տարում ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին։
Սամվել Հարությունյանի խոսքերով՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը 2010թ. նոյեմբերի 9–ին պաշտոնից ազատվելուց քիչ ժամանակ անց մշտական աշխատանքի է անցել Դանիայի Թագավորությունում՝ Առողջապահության միջազգային կազմակերպությունում։
–Հակոբյանը Դանիայում հիմնական աշխատանքի է անցել և այնտեղի բնակիչ է, ինչպե՞ս է ստացվում, որ իրեն տեղեկանք է տրվել,–ասել է Սամվել Հարությունյանը և հավելել, որ այս հարցով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին, սակայն սպառիչ պատասխան չի ստացել։

7or.am